Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ներկայացվել է «Stroke» կենտրոնի ստեղծման ծրագիրը
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Նաիրի» բժշկական կենտրոնի անգիոնևրոլոգիայի կլինիկայի ղեկավար Հենրի Բակունցին, «Գրանթ Թորնթոն» ընկերության տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանին ու ընկերության մենեջեր Նաիրա Դերձյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից Մարիամ Հովհաննիսյանը:
Հյուրերը խոսել են Հայաստանում նոր՝ «Stroke», բժշկական կենտրոնի ստեղծման անհրաժեշտության մասին, ներկայացրել բիզնես ծրագիր։ Հենրի Բակունցը նշել է, որ մեր երկրում գլխուղեղի կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների տարեցտարի աճող միտումը և դրանց հետևանքով մահացության բարձր մակարդակն անհրաժեշտություն են ստեղծում մեկ կենտրոնացված մասնագիտացված բժշկական կենտրոն ունենալու։
«Առաքելությունը՝ ապահովել եվրոպական չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ, մրցակցային առավելությունը՝ մեկ վայրում կենտրոնացված մասնագիտացված բժշկական ծառայությունների մատուցումն է միաժամանակ մեծ թվով հիվանդների համար, ինչը առանձնահատուկ առաջարկ է նաև տարածաշրջանի համար, ուստի ակնկալվում է, որ հիվանդների թվում կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիներ, այնպես էլ հարևան երկրներից այցելուներ»,- մանրամասնել է Նաիրա Դերձյանը։
Նշենք, որ գլխուղեղի կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների բուժման ծառայություններն այսօր Հայաստանում իրականացվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում և «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնում` ապահովելով տարեկան գրեթե 600 պացիենտի բուժօգնություն: Մինչդեռ վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետությունում առաջնային օղակում տարեկան գրանցվում է ուղեղի անոթային հիվանդությունների շուրջ 5800 դեպք:
Լևոն Ալթունյանը երկու սկզբունք է կարևորել՝ ինչ կտա այն պետությանը և կան արդյոք երաշխիքներ, որ տվյալ հիվանդության ու մահացության ցուցանիշը մեր երկրում կնվազի: Նախարարը հանձնարարել է գնահատել արդյունավետությունը պետության շահի տեսանկյունից՝ մասնավորապես վերլուծելով իրագործման սոցիալական ազդեցությունը, ինչպես նաև ներկայացնել իրականացված շուկայական վերլուծության մանրամասները:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն